Սիրիայում հայ զինվոր է զոհվել

Սիրիայի Դերզոր քաղաքում բաղումների արդյունքում զոհվել է զինծառայող Մասիս Խաչատուրյանը’ ծնված Ղամիշլի քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը: «Նա մահացել է տեղի ունեցած բախումների ընթացքում»,- նշեց նա: Հալեպում զոհված հայ զինվորի մասին տեղեկությունը, Զարմիկ Պողիկյանի խոսքերով, հաստատված չէ: «Հավանաբար, խոսքը Դերզորում զոհված հայ զի? ?ծառայողի մասին է»,-ասաց նա:

Զարմիկ Պողիկյանը տեղեկացրեց նաև, որ կիրակի օրը Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է պատարագ Բերիայի հայոց թեմի առաջնորդ Շահան սրբազան Սարգիսյանի նախագահությամբ’ Սուրբ Աստվածամոր վերափոխման տոնի առիթով, որի ավարտին տեղի է ունեցել խաղողօրհնեք’ հոծ բազմության ներկայությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում