Խնձրիստանի տարածքում հայտնաբերվել են «Սմերչից» արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ

Խնձրիստանի տարածքում հայտնաբերվել են «Սմերչից» արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ

Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ:

ԱԻ պետական ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր: Հնարավոր է հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվի տեղում:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում, ծառայությունը հորդորում է չանհանգստանալ:

Միաժամանակ խնդրում ենք, ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում՝ եթե անգամ համոզված եք, որ այն վտանգ չի ներկայացնում, անհապաղ զանգահարեք ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում