Ինչպես կանխել հարբուխի զարգացումը. բժիշկի խորհուրդները

Ինչպես կանխել հարբուխի զարգացումը. բժիշկի խորհուրդները

Մարդիկ հարբուխով (մրսածություն) հիվանդանում են հիմնականում գարնանն ու աշնանը։ Այս հիվանդությունը սովորաբար սեզոնային բնույթ է կրում, սակայն կարող է ի հայտ գալ տարվա ցանկացած եղանակին, անգամ` ամռան շոգին։ Բժիշկ Լյուդմիլա Լապան ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ներկայացրել է պարզ միջոցներ, որոնք կարելի է կիրառել հարբուխի հետագա զարգացումը վաղ փուլերում կանխելու համար։

Հարբուխը որպես կանոն բուժվում է մի քանի օրվա ընթացքում և հազվադեպ է բարդություններ առաջացնում։ Բայց այն ուղեկցվում է բավական տհաճ ախտանշաններով, որոնցից հնարավորինս շուտ ազատվելու համար հարկավոր է օր առաջ միջոցներ ձեռնարկել՝ կանխելով հիվանդության հետագա բարդացումը։

Մասնագետը հիշեցրել է, որ հարբուխի հիմնական ախտանշաններն են փռշտոցը, կոկորդում տհաճ զգացողությունները, քթի փակվածությունն ու թուլության զգացումը, ուստի դրանց ի հայտ գալու դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Պարզվում է` գոյություն ունեն շատ արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն արգելակել խնդրի զարգացումը։

Հարբուխի դեմ պայքարի հիանալի միջոց կարող են լինել ջերմացնող պրոցեդուրաները, ուստի առաջին իսկ ախտանշանի դեպքում պետք է երեկոյան տաք լոգանք ընդունել։ Դրանից հետո հարկավոր է կիտրոնով տաք թեյ խմել ու պառկել քնելու, քանի որ տևական քունն օգնում է օրգանիզմին ստանալ վարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ էներգիան։

«Կարելի է նաև ֆիզիոլոգիական լուծույթով քթի ու կոկորդի ողողումներ անել՝ ավելացնելով դրան որևէ հակասեպտիկ միջոց, օրինակ՝ դիօքսիդին կամ ֆլուիմուցիլ, որոնք կօգնեն ազատվել բորբոքումներից», – հավելում է մասնագետը։

Հաջորդիվ մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել մրսելուց, հնարավորինս լավ սնվել ու նվազեցնել ծանրաբեռնվածությունը։ Որոշակի դրական ազդեցություն կարող է ունենալ նաև վիտամին C-ի ընդունումը, սակայն Լապան խորհուրդ չի տալիս մեծ հույս դնել այս միջոցի վրա։

Նյութի աղբյուրը՝ Sputnik Armenia

Read more: https://armeniasputnik.am/world/20210329/26946314/inchpes-kanxel-harbuxi-zargatsumy.html

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում