Միասին հասանք այս ամենին.Կապառոս
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով Իսլանդիայի դեմ հաղթանակի գրավականը թիմային աշխատանքն էր:
«Խաղակեսերի մարտավարությունը նախապես պլանավորված չէր: Հանդիպման սկիզբը բարդ ստացվեց, սակայն առաջին կեսի միջնամասից մեր թիմը սկսեց ավելի շատ տիրել գնդակին ու սկսեցինք օգտագործել այն ազատ գոտիները, որոնք կային մրցակցի մոտ: Կցանկանայի նշել բոլոր ֆուտբոլիստներին իրենց աշխատանքի համար և երկրպագուներին: Միասին հասանք այս ամենին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում ասել է իսպանացի մասնագետը:
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակներում Երևանում ընդունելով Իսլանդիային առավելության հասավ 2:0 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը` դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի գլխավորած ընտրանին ակնհայտ իր կամքն էր թելադրում և իսպաանցի մասնագետի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը` խաղադաշտ մտած Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը: Ի վերջո Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականը երրորդ տուրի շրջանակներում կրկին Երևանում կխաղա Ռումինիայի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում