Պլանային ջրանջատում է սպասվում Երևանում. հասցեները

Պլանային ջրանջատում է սպասվում Երևանում. հասցեները

Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 31-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Երևանի որոշ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջան՝ Հերացու, Այգեստանի 9-11 փողոցներ, Մյասնիկյան պողոտայի 1-4 համարներ, Չարենցի 1-ին նրբանցք, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարան և 1-ին համալսարանական հիվանդանոց:

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Էրեբունի վարչական շրջանում ևս նույն օրը ժամը 10.00-22.00-ն կկատարվի ջրանջատում՝ Սասունցի Դավթի, Որմնադիրների, Օստրովսկու, Չեռնիշևսկու, Սարի-Թաղի 1-3 փողոցներ, Սարի-Թաղի 1-10 շարքեր, Գլինկայի փողոցի 10-25, Խորենացու փողոցի 146-231 համարներ, Խորենացու 4 նրբանցք:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում