Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով լարված նիստը հետաձգվեց, սակայն չեղավ նաև դատախազների ցանկությամբ
Նմանատիպ
Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա ապրիլի 2-ին:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստին մեղադրող կողմը չէր ներկայացել: Դատախազները հայտնել էին, որ ծավալուն միջնորդություն են պատրաստում՝ կապված ՍԴ-ի որոշման հետ՝ խնդրելով նիստը հետաձգել, հաջորդ նիստը նշանակել հաջորդ երեքշաբթի:
Պաշտպաններն իրենց հերթին պահանջեցին նիստը չհետաձգել ու անմիջապես դադարեցնել քրեական հետապնդումը, կարճելով վարույթը:
Դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ բոլոր պաշտպաններից միջնորդություն է ստացել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու ու քրեական գործով վարույթը կարճելու համար:
Միջնորդությունը պետք է քննարկվեր այսօրվա նիստում, սակայն հաշվի առնելով այն, որ մեղադրող կողմի բացակայության պայմաններում հնարավոր չէ այն քննարկել, նիստը հետաձգվում է:
Սակայն, հաշվի առնելով այ, որ պաշտպաններից Կարեն Մեժլումյանն ապրիլի 3-ից Հայաստանում չի լինելու, դատարանը որոշեց հաջորդ նիստը նշանակել ապրիլի 2-ին:
Պաշտպաններն առաջարկեցին նիստը հետաձգել 2 ժամով՝ ժամանակ տալով մեղադրող կողմին ներկայանալ քանի որ ընդհանրապես քննարկելու հարց չկա, 10 րոպեից ավել չեն խոսելու:
Ամեն դեպքում դատավորը նիստը հետաձգեց մինչև ապրիլի 2-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում