Շնորհավորեցի Մխիթարյանին, երբ նամակով դիմեց Թրամփին, Պուտինին ու Մակրոնին․ Կապառոս
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կոակին Կապառոսը տված վերջին հարցազրույցի ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստանի հավաքականի առաջատար և ավագ Հենրիխ Մխիթարյանին։
«Նրա պես խաղացողները միշտ են կարևոր, նաև այն պատճառով, որ նրա պես տաղանդավորներ քիչ ունենք: Բացի այդ, նա իսկապես մտածում է ազգային հավաքականի մասին, ինչպես իր բոլոր խաղընկերները: Նկատելի է նրա և իր խաղընկերների սերը մեր երկրի մարզաշապիկի նկատմամբ, դա մեզ որոշակի առավելություն է տալիս մյուս թիմերի նկատմամբ։ Այո, դուք ճիշտ եք, Հենրիխը բաց նամակ էր գրել Թրամփին, Պուտինին և Մակրոնին՝ խնդրելով նրանց դադարեցնել պատերազմը։ Անկեղծ ասած, ես անձամբ շնորհավորեցի նրան, որ նա դա արեց, երբ հավաքականի կազմում էր: Նրա ցանկացած խոսքն ու գործողությունը մեծ նշանակություն ունի»,– ասել է իսպանացի մասնագետը։
Հայաստանի ազգային հավաքականը, հիշեցնենք, վաղը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական » մարզադաշտում, Աշխհարհի 2022 թվականի նախընտրական փուլի երրորդ տուրի շրջանակում, Կապառոսի գլխավորությամբ մրցելու է Ռումինիայի ընտրանու դեմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում