Ֆրանկոֆոնիայի օրերին Համազգային թատրոնում կներկայացվի «Փափլիկը» բեմադրությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 3-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կներկայացվի ֆրանսիացի մեծանուն գրող Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» պատմվածքի հիման վրա բեմադրված «Փափլիկը» բեմադրությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Փափլիկը», որը 2021 թվականի «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը ճանաչվեց «Լավագույն ներկայացում», պատմում է սուտ և իրական ազգասիրության, կեղծ և անկեղծ բարոյականության, դավաճանության մասին: Համազգային թատրոնի դերասաններն այդ ամենը մատուցում են նուրբ ու սուր հումորով, յուրօրինակ մեկնաբանությամբ, ժամանակակից լուծումներով և դերասանական գունեղ խաղով:
Բեմադրիչը Նարինե Գրիգորյանն է: Ներկայացման մեջ զբաղված են Վարշամ Գևորգյանը, Տաթև Ղազարյանը, Դավիթ Հակոբյանը, Ալլա Սահակյանը, Գագիկ Մադոյանը, Արմինե Անդրեասյանը, Նարեկ Բաղդասարյանը, Սերգեյ Թովմասյանը, Մարիա Սեյրանյանը և Ստեփան Ղամբարյանը:
Ռեժիսորը Յուրի Կոստանյանն է, բեմի ձևավորման և զգեստների հեղինակը Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն է, երաժշտական ձևավորումը` Նարեկ Բաղդասարյանի:
Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում