Բուֆֆոնը հայհոյախոսության համար կորակազրկվի Ա Սերիայի մեկ խաղով
31/03/2021 13:38
Նմանատիպ
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայհոյանք օգտագործելու համար որակազրկվելու է մեկ խաղով, հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Փետրվարին Բուֆոնը վճարել է 5 հազար եվրո տուգանք: Այնուամենայնիվ, դաշնային փաստաբանը Բուֆոնին որակազրկելու պահանջով վերաքննիչ դատարանում բողոք է ներկայացրել, որը Դաշնային վերաքննիչ դատարանը բավարարել է: «Յուվենտուսն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 3-ին՝ Իտալիայի առաջնության «Տորինոյի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում