Ռոնալդուն ներողություն է խնդրել իր երկրպագուների մայրերից

Ռոնալդուն ներողություն է խնդրել իր երկրպագուների մայրերից

Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդուն ներողություն է խնդրել իր երկրպագուների մայրերից այն սանրվածքի համար, որով մասնակցել է 2002 թ.-ին աշխարհի գավաթի խաղերին: Գրում է Sports Illustrated-ը:

Կիսաեզրափակիչից առաջ մարզիկը հայտնվել է խաղադաշտում գլուխն ամբողջովին սափրած, թողնելով մի փոքր մազափունջ: Սանրվածքը բուռն քննարկում է առաջացրել մամուլում, իսկ երկրպագուներն անմիջապես սկսել են կրկնօրինակել իրենց կուռքին: Այսպիսով, այս անսովոր սանրվածքը դարձել է աշխարհում ամենատարածվածներից մեկը:

«Ես ներողություն եմ խնդրում բոլոր մայրերից, ովքեր տեսել են, թե ինչպես են իրենց երեխաները նույն սանրվածքն անում»,-ասել է նա հարցազրույցներից մեկում:

Սակայն այդպիսի արտաքին տեսքի համար կար մի լավ հիմք. Հանդիպումներից մեկում Ռոնալդուն ոտքի վնասվածք է ստացել, որի վրա շեղվել է ամբողջ մամուլի ուշադրությունը: Սանրվածքը դարձել է ուշադրությունը շեղող պատճառ, որը լավ արդյունք է տվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում