18 տարի անընդմեջ գոլի հեղինակ է դառնում
Նմանատիպ
Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրի երեկ կայացած խաղում Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլ խփեց Լյուքսեմբուրգի դարպասը և օգնեց իր թիմին հաղթել 3:1 հաշվով:
«Յուվենտուսի» ֆուտբոլիստի համար սա առաջին գոլն էր ազգային թիմի կազմում 2021 թվականին: Այսպիսով, հարձակվողը շարունակեց անհավանական շարքը, որում 18 տարի անընդմեջ գոլ է խփում Պորտուգալիայի հավաքականում:
Առաջին անգամ Ռոնալդուն առանձնացավ 2004 թվականին, իսկ ամենաարդյունավետ տարին 2019 թվականն էր, երբ նա հավաքականում անցկացրած 10 խաղում կարողացավ 14 անգամ գրավել մրցակցի դարպասը:
Այս գոլը ազգային հավաքականի մարզաշապիկով 103-րդն էր հարձակվողի համար:Ալի Դաեիի (Իրան) համաշխարհային ռեկորդին հասնելուն համար Ռոնալդուին մնում է վեց գոլ խփել հավաքականի կազմում
Աղբյուր ArmSport.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում