Ասես լուսանկարներ լինեն. 28-ամյա նկարիչը գերիրական պատկերներ է ստեղծում գնդիկավոր գրչի օգնությամբ (լուսանկարներ)
Նմանատիպ
Եգիպտոսցի երիտասարդ նկարիչ Մոստաֆա Խոդեյրը տպավորիչ նկարներ է ստեղծում, որոնց նայելիս առաջին հայացքից դժվար է պատկերացնել, որ դրանք ստեղծվել են սովորական գրչի օգնությամբ:
Ինչպես հայտնում է Oddity central-ը, տաղանդավոր նկարիչը մինչև երկու ամիս է ծախսում մեկ նկարի ստեղծման համար, սակայն արդյունքը փոխհատուցում է գործադրած ջանքերը: 28-ամյա արվեստագետը ժամանակին տպավորվել է նման նկարներ տեսնելով և որոշել փորձել սեփական ուժերը:
Որոշ ժամանակ փորձելուց հետո նրա աշխատանքները ևս սկսել են գերիրական ստացվել: 2018 թվականին ընկերների հորդորներով նա գրանցվել է Twitter-ում` հրապարակելով իր առաջին գրչով ստացած նկարը, որում երեխայի դեմք էր պատկերել: Լուսանկարը հարյուրա հազարավոր «լայքեր» էր ստացել:
Նա հիմնականում կենտրոնանում է կապույտ թանաքով աշխատելու վրա, սակայն երբեմն այլ երանգներ է հաղորդում իր գործերին, որոնց մեջ շատ են հայտնի անձանց դիմանկարները:
Աղբյուր՝ Tert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում