Սոչիի Օլիմպիադան բոյկոտելու կոչերը վնասում են նախեւառաջ մարզիկներին. ՌԴ ԱԳՆ

Սոչիի Օլիմպիադան բոյկոտելու վերաբերյալ արտասահմանից հնչող կոչերը ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ մթնոլորտը փչացնելու փորձ են եւ վնասում են նախեւառաջ մարզիկներին: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքին են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում:

«Դրանք բոլորը Օլիմպիական խաղերի նախօրեին մթնոլորտը թունավորելու եւ Սոչիի Օլիմպիադան քաղաքականացնելու որոշակի ուժերի փորձերն են, ինչը հակասում Է ժամանակակից օլիմպիական շարժման սկզբունքներին»,-«Ինտերֆաքս»-ին ասել Է ՌԴ ԱԳՆ-ի մի աղբյուր:

Սոչիի Օլիմպիադան բոյկոտելու կոչերն սկսել են հնչել Ռուսաստանում անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզչությունն արգելելու մասին օրենքի ընդունման կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում