Հայաստանի հավաքականի միանգամից 3 ֆուտբոլիստ բաց կթողնի Հս. Մակեդոնիայի հետ հաջորդ խաղը

Հայաստանի հավաքականի միանգամից 3 ֆուտբոլիստ բաց կթողնի Հս. Մակեդոնիայի հետ հաջորդ խաղը

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի հաջորդ հանդիպումները կկայանան սեպտեմբերին:

Սեպտեմբերի 2-ին մեր ընտրանին հյուրընկալվելիս կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ՝ Սկոպյեում: Հավաքականի միանգամից երեք ֆուտբոլիստներ՝ Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը և Խորեն Բայրամյանը բաց կթողնեն այդ հանդիպումը՝ դեղին քարտերի կուտակման պատճառով:

Մակեդոնացիների կազմում այդ հանդիպումը բաց կթողնի թիմի ավագ Գորան Պանդևը՝ նույն պատճառով:

Հիշեցնենք՝ 4-րդ տուրից առաջ Հայաստանի հավաքականը 9 միավորով միանձնյա գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը: Հս. Մակեդոնիան, որը երեք սենսացիոն հաղթանակ տարավ Գերմանիայի նկատմամբ, 6 միավորով երկրորդ տեղում է: Գերմանիան երրորդն է՝ նույնքան միավորով:

Աղբյուր ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում