Իվանիշվիլին հայտնել է Վրաստանի ապագա նախագահի անունը

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնապես ներկայացրել է Գեորգի Մարգվելաշվիլին որպես նախագահի թեկնածու’ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից: Այդ մասին Իվանիշվիլին երկուշաբթի հայտարարել է արեւմտյան Վրաստանի Սվանեթիայի Սամեգրելո-Զեմո տարածաշրջանի Սենակի շրջանի Նակալակեվի գյուղում’ 500 մարդկանց ներկայությամբ: «Մենք պատրաստվում ենք հաղթանակի: Նախագահի թեկնածու ենք ներկայացնում մեր հասարակության արժանի ներկայացուցիչ եւ եվրոպական պահվածքի առաջնորդի», -ասել է Իվանիշվիլին:

Վրաստանի վարչապետը Մարգվելաշվիլիին բնութագրել է որպես տաղանդավոր, անկախ, վճռական եւ անմիջական ինտելեկտուալի, ով կհաղթի ազատ եւ արդարացի ընտրություններում:

Գեորգի Մարգվելաշվիլին 44 տարեկան է: Նա ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը 1992 թ-ին: 1993-1996 թթ-երին սոցիոլոգիա է ուսանել Վրաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտում եւ Կենտրոնական Եվրոպայի համալսարանում (Չեխիա, Պրահա): Գեորգի Մարգվելաշվիլին աշխատել է Վրաստանի հասարակական գործերի ինստիտուտի ռեկտոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում