Կանայք կարող են Թուրքիայի խորհրադարան մտնել հիջաբով

Թուրքիայում վերացվել է խորհրդարանի շենք կին պատգամավորների’ հիջաբով ( մահմեդական գլխաշոր) մուտքի արգելքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, թուրքական խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովը նոր դրույթ է ընդունել, որով նախատեսվում է արտահագուստի հարցում կին եւ տղամարդ պատգամավորների հավասարությունը: Հանձնաժողովը էթնիկական եւ սեռային խտրականությունը վերացնել նախատեսող լրացուցիչ հոդված է մտցրել:

Դրա հետ կապված’ օրենքում հետեւյալ դրույթն է մտցվել. «Կառավարությունը բոլոր միջոցները կձեռնարկի ցանկացած խտրականություն վերացնելու համար, որը խոչընդոտում է քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ մշակությաին ոլորտներում կանանց իրավունքների եւ ազատությունների օգտագործումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում