Ես խոստանում եմ՝ իմքայլական պատգամավորները ձեզնից ներողություն են խնդրելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես խոստանում եմ՝ իմքայլական պատգամավորները ձեզնից ներողություն են խնդրելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես խոստանում եմ՝ իմքայլական պատգամավորները ձեզնից ներողություն են խնդրելու, որովհետև նրանք եկան, ձեզնից 15-20 հազար ձայն հավաքեցին, հայտնվեցին այդ խորհրդարանում, մաս կազմեցին այս դավաճանական պրոցեսին ու մինչև հիմա ձեզնից ներողություն չեն խնդրել: Այս մասին այսօր Սևանում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանը նշեց, որ իշխանական թիմը խաբել է ժողովրդին, բարեկեցիկ կյանք խոստացել, սակայն խոստումներից 3 տարի անց երևում է միայն կորսված հայրենիք, 5000-ից ավելի զոհ, փլուզված տնտեսություն: «Երկիրը լքող քաղաքացիներին կոչ ենք անում գալ, կանգնել մեր կողքին, մեր պետության կողքին, միասնաբար քշենք այս դավաճաններին ու կառուցենք մեր երազած հայրենիքը»:

Սաղաթելյանը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ թշնամին Գեղարքունիքի մարզի հետ սահման ուներ 82 կմ հատված, պատերազմից հետո այդ սահմանը դարձել է 160 կմ: «Մեր մարզի անվտանգությունն ունի լուրջ խնդիրներ. 160 կմ սահման պահելու համար անհրաժեշտ է հսկայական ենթակառուցվածքներ ու ռեսուրսներ, պատերազմից հետո Հայաստանում կա 7000 տեղահանված ընտանիք, ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ: Այս իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանելու մեր ժողովրդի շահերը, իրավունքները, զարգացնել տնտեսությունը, այս իշխանությունը պետք է րոպե առաջ հեռանա՝ հանուն հայ ժողովրդի, Արցախի, մեր ապագայի: Մենք չենք կարող անտարբեր նստել ու նայել, թե ինչպես է օր օրի կործանվում մեր երկիրը»:

Վերջինս նշեց, որ երեք տարի շարունակ այս իշխանութունը խոստացել է, որ Գեղարքունիքի մարզում բարելավելու է կյանքը, սակայն ոչինչ տեղի չի ունեցել, ոչ մի խոստացված ներդրում չի իրականացվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում