«Տաղարան» համույթը և «Ագապէ» երգչախումբը համերգ կնվիրեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Նմանատիպ
«Տաղարան» համույթը և «Ագապէ» կամերային երգչախմբի իգական կազմը հանդես կգան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով:
Երեկոն տեղի կունենա ապրիլի 22-ին Կամերային երաժշտության տանը:
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանն է: «Ագապէ» կամերային երգչախմբի (իգական կազմ) գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է Մարիա
Կհնչեն Կոմիտասի «Սուրբ-Սուրբ», «Մի գեղեցիկ պարզ գիշեր էր», Աննա Ազիզյանի «Առ քեզ», «Մատեան ողբերգության, բան ՁԹ», Վահրամ Սարգսյանի «Անեղ բնություն», Գրիգոր Նարեկացու «Հավուն-Հավուն» (մշակումը՝ Երվանդ Երկանյանի) երգերը: Կներկայացվեն նաև Արթուր Ավանեսովի «Հավատի ծովը», Դեյվիդ Մքինթայրի «Ավե Մարիան», իսկ համերգի երկրորդ հատվածում կհնչի Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Ստաբատ մատերը»:
Աղբյուր՝ 168.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում