Ադրբեջանի պահեստային սպաները որոշել են բողոքի ակցիա անցկացնել

Ադրբեջանի «Պահեստի սպաներ» հասարակական միավորումը որոշել է բողոքի ակցիաներ անցկացնել արտասահմանյան դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում’ ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության գրասենյակների շենքերի առջեւ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-երը, միավորման ղեկավար Յաշար Ջաֆարլին այսօր լրագրողներին հայտնել է, որ ակցիաների անցկացման մասին դիմումն արդեն ուղարկվել է Բաքվի քաղաքապետարան:

Նրա խոսքով’ ակցիաների անցկացման պատճառն այն է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը խախտում է զինծառայողների իրավունքները’ նյութական վնաս հասցնելով նրանց ընտանիքներին, իսկ ՊՆ ղեկավարի այդ գործողությունները հակասում են երկրի սահմանադրոթյանը եւ այլ օրենքների:

Արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների առջեւ նման ակցիաներ անցկացնելու պատճառը Ջաֆարլին բացատրել է նրանով, որ արտասահմանցիներն ընդունում են Սաֆար Աբիեւին, հրավիրում եւ համագործակցում նրա հետ’ նկատի ունենոլվ Ադրբեջանի ՊՆ ղեկավարի վերջերս կատարած 7-օրյա այցը ԱՄՆ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում