Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. պատճատը Արսեն Թորոսյանի հետ կոնֆլիկտն է. «Mediaport»

Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. պատճատը Արսեն Թորոսյանի հետ կոնֆլիկտն է. «Mediaport»

«Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. պատճատը Արսեն Թորոսյանի հետ կոնֆլիկտն է»,- այս մասին գրում է Տելեգրամի «Mediaport» ալիքը` հղում անելով իր աղբյուրներին:

«Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել: Պատճառը Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ կոնֆլիկն է, ով պարբերաբար զանգել է ՊՈԱԿ ու ֆեյքային հարձակումներ է հրահանգել իր անձնական թշնամիների դեմ: Մինասյանը մի քանի անգամ մերժել է՝ պատճառաբանելով, որ իրենց ռեսուրսն անգամ Փաշինյանին ուղղված քննադատությանը պատասխանելուն չի բավարարում և լրացուցիչ աշխատանք չեն կարող անել, ինչից հետո Թորոսյանը հասել է վերջինիս պաշտոնանկությանը:

Նույն աղբյուրի համաձայն՝ ՊՈԱԿ-ում առաջիկայում խոշոր կրճատումներ են լինելու, Թորոսյանը հավաքելու է ավելի փոքր, բայց իր հրահանգներն առանց քննարկելու կատարող մարդկանց:

Հավելենք, որ Լիլի Մինասյանը ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրեն էր նշանակվել դեկտեմբերի 14-ին»,- գրում է ալիքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում