Ալիեւը Բաքվում բացել է «Ռազմավարների զբոսայգին»

Ալիեւը Բաքվում բացել է «Ռազմավարների զբոսայգին»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր մասնակցել է Բաքվում «Ռազմավարների զբոսայգու» բացմանը:

Զբոսայգուն ծանոթանալուց հետո Ալիեւը հանդիպել է պարգեւատրված զինծառայողների հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Զբոսայգու տարածքը 5 հա է: Այստեղ ցուցադրված է ավելի քան 300 ցուցանմուշ, այդ թվում՝ մինչեւ 150 միավոր ծանր տեխնիկա, տանկեր, մարտական մեքենաներ, հրետանային կայանքներ, զենիթահրթիռային համակարգեր:

Լուսանկարը` Trend

Պուրակում ցուցադրված են նաեւ «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները, «որոնք թշնամին արձակել է դեպի Ադրբեջանի տարածք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում