Գալկինը և երեխաները Պուգաչովային հաճելի անակնկալ են մատուցել (լուսանկարներ, տեսանյութ)
Նմանատիպ
Ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշել է ծննդյան 72-րդ տարեդարձը։ Ծննդյան օրվա կապակցությամբ նրան բարեմաղթանքներ են հղել ամուսինը՝ ռուս հաղորդավար Մաքսիմ Գալկինը և երեխաները։
Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, հաղորդավարի՝ Instagram-ում հրապարակած տեսանյութում ընտանիքի անդամներն Ալլա Պուգաչովային դիմավորում են տոնական տորթով և ծաղկեփնջերով։
«Երկար ու երջանիկ ապրեք։ Գլխավոր ցանկությունս այն է, որ խաղաղություն տիրի Երկրի վրա», – ասել է Պուգաչովան՝ փչելով ծննդյան տորթի մոմերը։
Յոթամյա Հարին և Լիզան մայրիկի համար նաև բանաստեղծություններ են արտասանել, հանձնել իրենց ձեռքերով պատրաստած բացիկները, իսկ վերջում հոր հետ Պուգաչովայի համար կատարել են «Ծնունդդ շնորհավոր» երգը։
Գալկինի, Լիզայի և Հարիի շնորհավորանքներին միացել են «պրիմադոննայի» բազմաթիվ երկրպագուներ, որոնք նրան երկար տարիների կյանք և քաջառողջություն են մաղթել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում