Ինչ ֆուտբոլ դիտել այսօր
Նմանատիպ
Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ ապրիլի 16-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Մեկական հանդիպումներ կկայանան թոփ-5 լիգաներից 3-ում․
ԱՊԼ․ «Էվերտոն»–«Տոտենհեմ» 23։00
Տուրի ամենահետաքրքիր դիմակայություններից մեկը, Անչելոտին ընդդեմ Մոուրինյուի, թիմերը պայքարում են եվրագավաթային տեղերի համար, եթե կարճ՝ սպասվում է շատ թեժ հանդիպում։
Բունդեսլիգա․ «Լայպցիգ»–«Հոֆենհայմ» 22։30
Եվս մեկ հետաքրքիր դիմակայություն, բայց այս անգամ Բունդեսլիգայում․ տանտերերին անհրաժեշտ է միայն հաղթանակ՝ չեմպիոնական մրցավազքը դեռ ակտուալ պահելու համար։
Լիգա 1․ «Լիլ»–«Մոնպելյե» 23։00
Եվս մեկ հետաքրքիր դիմակայություն․ «Լիլը» պայքարում է չեմպիոնության համար, ներկա պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» բոլորովին հեշտ մրցակից չէ։
Երկու հանդիպում էլ կկայանա Պորտուգալիայի առաջնությունում․
«Բոավիշտա»–«Պակոշ դե Ֆերեյրա» 21։45
«Ֆարենսե»–«Սպորտինգ» 00։00
Աղբյուր ArmSport.am