Թուրքիայի նախագահը ժամանել է Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 3-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր ժամանել է Ադրբեջան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական «Իլհաս» լրատվական գործակալությունը: Աբդուլլահ Գյուլին ուղեկցում են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն եւ Տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրիմը:

Թուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը 2009 թ-ի հոկտեմբերի 3-ին Նախիջեւանում ստորագրված համաձայնագրով հիմնադրել են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: Խորհրդի 3-րդ գագաթնաժողովը կանցկացվի Բաքվում:

Ադրբեջան կատարած եռօրյա այցի ընթացքում Աբդուլլահ Գյուլը երկկողմանի հանդիպումներ կունենա Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի իր գործընկերների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում