Ներգաղթյալների օրինականացումը 10 տարում ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կավելացնի 1,4 տրիլիոն դոլարով

Մոտավորապես 11 միլիոն անօրինական ներգաղյալների օրինականացումը կհանգեցնի տասը տարում 1,4 տրիլիոն դոլարով ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հետազոտության մեջ, որը տարածել Է Սպիտակ տունը:

Օրինագիծը, որը թույլ Է տալիս աստիճանաբար ԱՄՆ-ի քաղաքացիություն տրամադրել անօրինական ներգաղթյալներին, անցել Է Սենատը, սակայն կասեցվել Է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Ներկայում ներգաղթյալներն ստանում են շատ ավելի քիչ աշխատավարձ եւ վճարում են շատ ավելի քիչ հարկեր, քան պետք Է, ինչը նվազեցնում Է նրանց ավանդն ԱՄՆ-ի տնտեսությունում:

«Կողմնակի գնահատումներին համապատասխան՝ եթե վաստակած քաղաքացիություն տրամադրվի այդ աշխատողներին, նրանց աշխատավարձերը կբարձրանան, տասը տարում ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կավելանա 1,4 տրիլիոն դոլարով, բոլոր ամերիկացիների ընդհանուր եկամուտը կաճի 791 միլիարդ դոլարով, համերկրային հարկերը եւ նահանգների հարկերը կաճեն լրացուցիչ 184 միլիարդ դոլարով, իսկ տնտեսությունում կավելանա 2 միլիոն աշխատատեղ»,- ասված Է զեկույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում