Հրապարակվել է Իդլիբում գրոհայինների ուղղությամբ ռուսական «անօդաչու-կամիկաձեի» հարվածը պատկերող տեսանյութը

Հրապարակվել է Իդլիբում գրոհայինների ուղղությամբ ռուսական «անօդաչու-կամիկաձեի» հարվածը պատկերող տեսանյութը

Ռուսական «Լանցետ-3» հարվածային անօդաչուի մարտական կիրառումը պատկերող տեսանյութը ցուցադրվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Ինչպես ներկայացնում է Вести-ն, անօդաչու-կամիկաձե կոչվող մարտական սարքի հարվածի կադրերում երևում է, թե ինչպես է 10 կգ կշռող պայթուցիկով համալրված անօդաչուն մեկնարկում թռիչքը սիրիական Իդլիբի շրջանում՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գործունեության գոտում:

Անօդաչուն թռչում է հետախույզ-անօդաչուի ուղեկցությամբ, որը, ինչպես նշվում է, պարզել է գրոհայինների հրամանատարներին տեղափոխող մեքենայի գտնվելու վայրը ու հարվածել այդ ուղղությամբ:

Հաջորդ կադրերում «Լանցետ-3»-ը ոչնչացնում է ահաբեկիչների գնդացիրների տեղակայման կետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում