AM | RU
USD
EUR
RUB

Ալիևը կատաստրոֆիկ շտապողականություն է ցուցաբերում, հասկանում է, որ այն, ինչ այսօր կա, անբնական է. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

 

Իշխանությունները շարունակում են ձևավորել կեղծ օրակարգեր, որոնք մի կողմից այս իշխանության համար ստեղծում են հավելյալ ժամանակ, մյուս կողմից հնարավորություն են տալիս պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը:

«Այս արհեստական օրակարգը հասցվել է այն մակարդակի, որ Ազգային ժողովի ամբիոնից պատգամավորը հարց է հղում վարչապետին՝ հիմա վերջապես Թուրքիան մեզ թշնամի՞ է, թե՞ ոչ: Այստեղ հարցը այն չէ, թե դու ինչպես ես սահմանում», - նշել է նա՝ ընդգծելով, որ այսօր Ադրբեջանի և Թուրքիայի պահվածքը որևէ կերպ բարեկամական չէ:

Կարեն Բեքարյանի կարծիքով, համոզիչ են հնչում ԱԳ նախարարի խորհրդականի հավաստիացումներն առ այն, որ մենք Թուրքիայի հետ չունենք բանակցությունները, և Ցեղասպանության ճանաչման խնդիրը մեր արտաքին քաղաքական գերակայությունների մեջ է: «ԱԳՆ-ում վստահ չէին, որ բացի նոյեմբերի 10-ի հայտարարությունը, կան այլ պայմանավորվածություններ: ԱԳՆ-ն տեղյա՞կ է, թե իրականում ինչ է անում այս երկրի վարչապետ կոչվածը», - նշել է նա:

Անդրադառնալով Ալիևի պահվածքին՝ Կարեն Բեքարյանը նշել է, որ վերջինս պայքարում է այս իշխանությունների երկար մնալու համար. «Պատահական չեմ համարում, որ գերիների և անհետ կորածների հարցը գնում է դեպի, այսպես կոչված, նախընտրական շրջան»:

«Ալիևը չի լուծում հումանիտար խնդիրները, որոնք նա նոյեմբերի 10-ին ստանձնել է որպես պարտավորություն, և փորձում է այն օգտագործել որպես լրացուցիչ շանտաժ մեր հանրության նկատմամբ», - նշել է նա՝ ընդգծելով, որ Ալիևը Հայաստանի գործող իշխանությանը շանտաժի ենթարկելու խնդիր չունի, քանի որ այսպես թե այնպես նրանցից ստանում է իր ուզածը:

Վերլուծաբանն Ալիևի գործողություններում շտապողականություն է տեսնում: «Ալիևն արդեն հոխորտում է համաշխարհային դերակատարների հասցեին, նույն Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին: Փորձեք նայել նրա բառակազմը: Ամեն ինչ սկսում և ավարտվում է նրա կատաստրոֆիկ շտապողականությամբ, քանի որ հասկանում է, որ այն, ինչ այսօր կա, դեմ է ցանկացած բնական գործընթացի, որի պարագայում այս իշխանությունները չէին կարող մնալ, ուր մնաց հավակնեին ընտրություններ նշանակելուն և այդ ընտրական գործընթացին մասնակցելուն», - նշել է նա:

«Այս իշխանությունները մեզ մտցնում են փակուղի, մեր առաջ դրվում է այլընտրանք՝ պատերա՞զմ, թե՞ անարժանապատիվ ապագա: Եվ ոչ մեկ չի ուզում իրեն հարց տալ, որ կարելի է ձգտել խաղաղության և ունենալ այդ խաղաղությունը՝ պահպանելով արժանապատվությունը և հասնելով արդարության: Մեզ ուզում են հնարավոր և անհնար բոլոր եղանակներով ուղերձ հասցնել, որ դա հնարավոր չէ և այդ ուղերձի մի էական հատվածը վերաբերում է ընտրություններ հայտարարելուն», - եզրափակել է Կարեն Բեքարյանը:

Մանրամասն տեսանյութում:

Լրահոս
Մատաղիսում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն Նոր տարածաշրջանային պայմաններն անհրաժեշտ են դարձնում Հայաստանի և Իրանի փոխադարձ կապերի ամրապնդումը. Էբրահիմ Ռայիսի Հետաքրքիր զարգացումներ են ընթանում «Հայաստանի սահմանից դուրս» Հարցը չի առնչվում զինված ուժերին. ԳՇ պետը՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի վերաբերյալ հարցին ի պատասխան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին. shamshyan.com Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 494, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 236 968 է, մահվան դեպքերինը՝ 6354 ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է ՀՀ իշխանություններին Անկախության տոնի առթիվ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ իշխանություններին Անկախության տոնի առթիվ Ես որևէ բերման ենթարկվածի չեմ տեսել. ԿԳՄՍ նախարարը՝ Եռաբլուրում զոհվածների ծնողներին բերման ենթարկելու մասին (տեսանյութ) Հայաստանում մեծ տոն կլինի։ Միասնության, ուժի, արժեքների ու իրական անկախության ՄԵԾ ՏՈՆ Մենք պարտավոր ենք հաղթանակին միտված Հայկական պարտիա սկսել. Արթուր Վանեցյան Դիպուկահարներ Եռաբլուրում (տեսանյութ) Մենք կորցրեցինք այն, ինչով հպարտանում էինք վերջին երեսուն տարիներին. Ռոբերտ Քոչարյան Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է. Գարեգին Բ Ակնայում ադրբեջանական էքսկավատոր է պայթել Զոհված զինվորի հորը բերման ենթարկեցին Եռաբլուրից Սերժ Սարգսյան. Անկախության տոնը դեռ տոնելու ենք «Ժողովուրդ»․ ՆԳՆ ստեղծելու նախագիծը գրեթե պատրաստ է. այն կուղարկեն խորհրդարան Բարձրաստիճան պաշտոնյաների այցը Եռաբլուր․ խոչընդոտվում է լրագրողների ազատ տեղաշարժը․ ուղիղ «Հրապարակ»․ Հայաստանի իշխանությունն Արցախի գոյությունը չի ընդունում «Ժողովուրդ»․ Ազատված ԶՈւ պաշտոնյան նոր պաշտոն կստանա Կութ գյուղում տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ են հնչել ՌԴ ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 98 %-ը. Պետդումա անցնելու շեմը ներկա պահին հաղթահարել է 5 կուսակցություն ՀՀ տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին (տեսանյութ) Պետք է կանխել Հայաստանի թուրքացումը․ Իշխան Սաղաթելյան Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանում. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ) Books Times.am: «Պատերազմի և հաղթանակի մասին», Լևոն Մելիք-Շահնազարյան Սերս գաղտնի թող մնա… Էրդողանն ու Փաշինյանը շուտով թփերի մե՞ջ կմտնեն Հայաստանում կորոնավիրուսի 342 նոր դեպք է հաստատվել․մահացել է 13 մարդ Ռեջեփ-Իլհամ-Նիկոլ= 0 արդյունք Ադրբեջանը վերադարձրել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված քասախցիներին․ ԱԱԾ Գորիս-Կապան հատվածում անվտանգային մեխանիզմներ չկան. Տիգրան Աբրահամյան Books Times.am: «ՆՎԻՐՈՒՄԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ», Հրանտ Մելիք-Շահնազարյան Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին․ ուղիղ Բողոքի ակցիա և քայլերթ՝ ընդդեմ «գունագեղ» տոնակատարության. Ուղիղ ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել․ շիջման աշխատանքները վերսկսվել են (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan