Ակբա բանկը թողարկել է մեծ առավելություններով նոր պրեմիում դասի քարտ
Նմանատիպ
Ակբա բանկը մեկնարկել է նոր՝ Visa Signature պրեմիում դասի բանկային քարտի թողարկումը: Visa Signature քարտը բացի իր ստանդարտ գործառույթներից, քարտապաններին ընձեռում է նաև լրացուցիչ ծառայությունների լայն փաթեթ:
Քարտապանները հնարավորություն ունեն օգտվելու հետևյալ առավելություններից՝
• Ճանապարհորդության ընթացքում բժշկական ապահովագրություն.
Ապահովագրության առավելագույն սահմանաչափը 750 հազար ԱՄՆ դոլար է:
• Գնումների ապահովագրություն.
Գնում կատարելու օրվանից սկսած հաջորդող 365 օրերի ընթացքում ապրանքի կորստի կամ վնասման դեպքում մինչև 20 հազար ԱՄՆ դոլարի փոխհատուցում,
• Ճանապարհորդական անհարմարավետությունների ապահովագրություն՝
- թռիչքի չեղարկում (մինչև 5 հազար ԱՄՆ դոլար),
- թռիչքի բացթողում (մինչև 1000 ԱՄՆ դոլար),
- թռիչքի կամ ուղեբեռի ուշացում (300 ԱՄՆ դոլար),
- ճանապարհորդական պատահար (մինչև 500 հազար ԱՄՆ դոլար),
- արտասահմանյան իրավական ծախսեր (մինչև 5 հազար ԱՄՆ դոլար),
- վարձակալված մեքենաների պատահարներից ապահովագրություն (մինչև 10 հազար ԱՄՆ դոլար),
- անձնական գույքի կորստի կամ վնասման ապահովագրություն (մինչև 1000 ԱՄՆ դոլար),
• 4 անգամ անվճար մուտք աշխարհի ավելի քան 1 000 օդանավակայաններում գործող VIP սպասասրահներ,
• Concierge ծառայություն – Ճանապարհորդության ընթացքում աշխարհի ցանկացած կետից հեռախոսով կամ առցանց 24/7 սկզբունքով քարտապաններին անվճար հասանելի են բազմաթիվ ծառայություններ, որոնք իրականացվում են քարտապանի համար՝ քարտապանի փոխարեն սկզբունքով, մասնավորապես՝
– թռիչքների ամրագրում,
– հյուրանոցների ամրագրում,
– ռեստորանների ամրագրում,
– մեքենաների վարձույթ,
– միջոցառումների տոմսերի ձեռքբերում,
– ճանապարհորդության պլանավորում և բազում այլ հնարավորություններ:
Visa Signature քարտի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ հետևյալ հղմամբ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում