AM | RU
USD
EUR
RUB

Ցեղասպանությունների կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն է. ՀՀ նախագահը նամակներ է հղել մի շարք երկրների ղեկավարների

 

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել երկու տասնյակից ավելի երկրների, միջազգային կառույցների ղեկավարների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Լիբանանի, Հունաստանի նախագահներին, Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, Նիդերլանդների, Բելգիայի, Շվեդիայի թագավորներին և այլոց: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նախագահներին, խորհրդարաններին, հասարակական, հոգևոր, գիտական ու ակադեմիական շրջանակներին՝ Հայոց ցեղասպանությունը տարբեր ձևաչափերով ճանաչելու, դատապարտելու, ինչպես նաև հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայոց Ցեղասպանության ճանաչումը, Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը, Ձեր հրամանագրով ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը ևս մեկ անգամ ընդգծում են Ֆրանսիայի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Ռուսաստանի և անձամբ Ձեր ջանքերը: Ցեղասպանության ճանաչումը, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիրը, Պետական դումայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում են Ռուսաստանի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղած նամակում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել 2019թ. ԱՄՆ կոնգրեսի զույգ պալատների որոշումը և մասնավորապես նշել. «Հայաստանում մեծ գոհունակությամբ ընդունեցինք 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որին հաջորդեց ԱՄՆ Սենատի միաձայն որոշումը»: Հայաստանի նախագահի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակում է ճանաչել մարդկության դեմ իրականացված հանցագործությունը. «Մենք համոզված ենք, որ ցեղասպանությունների ու ցեղասպան քաղաքականության կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն ու դատապարտումն է:

Ակնկալում ենք, որ Դուք կվերահաստատեք պատմական արդարությունն առաջ մղելու և և նոր ցեղասպանությունները կանխելու՝ Ձեր հանձնառությունը»:

Նամակներում Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում:

 

Լրահոս
Կութ համայնքի հովիվը նշեց, որ ինքը միայնակ է եղել, երբ ադրբեջանցիները եկել են և պահանջել հեռանալ․ Թագուհի Թովմասյան Իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում Գազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի կայունությանը. ԱՄՆ կոնգրեսական Հասկանալի էր, որ արդեն գարնանն ադրբեջանցիներն Օմարով գալու էին և զբաղեցնեին իրենց ցանկացած բնագիծը. Վարագյան Սյունիքում Մուրադովի մասնակցությամբ անցկացվող բանակցություններն ավարտվել են Նոր մանրամասներ են հայտնի դարձել գեներալ Սուլեյմանիի սպանությունից Մենք պատասխանելու ենք, մի քիչ համբերություն ունեցիր, մի քիչ՝ այ էսքան. Սերժ Սարգսյանը` լրագրողին (տեսանյութ) Փոխհրաձգություն՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին. կան զոհեր Բաքուն արձագանքել է Երևանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին «Սիրեք ու գնահատեք երջանկությունը. այն ծնվում է ընտանիքում»․ Սիլվա Հակոբյանի ընտանեկան լուսանկարը «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ Պաղեստինը դեմ է Թուրքիայի կողմից պաղեստինյան և ղարաբաղյան հարցերի միջև համեմատականներին ՄԻՊ-ը եղել է Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում Իսրայելի դրոշների պատճառով Զարիֆը չեղարկել է այցը Ավստրիա ՀՀ սահմանի իրավիճակն աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար․ ԱԽ քարտուղարը հանդիպել է տաջիկ գործընկերոջը Ադրբեջանն օդ է բարձրացրել իր Բայրաքթարներն ու մյուս ԱԹՍ-ները. Իրականացվում են ուսումնական թռիչքներ Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով փլուզվել է բարձրահարկ շենք. РИА Новости Այսօրվանից 141 օրով կանգնեցվում է ատոմակայանը. փորձագետ Ադրբեջանը ՀՀ-ում կիրառում է այն ռազմավարությունը, որը Թուրքիան կիրառել էր Սիրիայում. թուրքագետը՝ Սյունիքի դեպքերի մասին Ո՞րն է լինելու ՀՀ սահմանից Ադրբեջանին դուրս հանելու և ելման դիրքեր վերադարձնելու գինը. Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է, որ ՀՀ Զինված ուժերը երկրի սահմանները չեն ցանկանում պաշտպանել. Էդիկ Բաղդասարյան «Հայաստան» դաշինքի հետ մեր նպատակները նույնն են, պարզապես ժողովրդին այլընտրանք ենք առաջարկել. Դավիթ Հարությունյան Այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ. Սերժ Սարգսյան Բոլորիս սխալների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ. Արթուր Վանեցյան Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Սյունիք Ներկայացվել է «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագիրը «Ասեմ ուղիղ». Սերժ Սարգսյանն նշել է՝ ինչու է դաշինք կազմում Վանեցյանի հետ Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին. Սերժ Սարգսյան ՀՀ-ն հուսով է, որ Ադրբեջանը կանսա ՀՀ տարածքից զինուժը դուրս բերելու միջազգային կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման Մենք խաղաղ էինք մեր լեռների պես. Ֆրանսիայի դեսպանի գրառումը Մուրադովն այսօր կմասնակցի Խնձորեսկում ադրբեջանցի գրոհայինների հետ բանակցություններին ՀՀ ԱԳՆ արձագանքը ԱՄՆ Պետդեպի օգտագործած եզրույթների վերաբերյալ․ Tert.am Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո կան բերման ենթարկվածներ ԼՂ-ում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ Վերելակից՝ Սև լիճ․ Ալիև-Փաշինյան կապի գաղտնիքները. «168 ժամ» Սահմաններին տեղի ունեցածի պատճառը Արտակ Դավթյանի թերացումն է. «Ժողովուրդ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Անկախ պատգամավորների նոր նախագիծը. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan