Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի չեմպիոն
24/04/2021 19:03
Նմանատիպ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր նժույգ թափերի վարժությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շվեյցարական Բազել քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը:
Արթուր Դավթյանը այս վարժությունում ստացավ 14.266 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանից Նիկտա Նագորնին, ով հավաքեց 14.266 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջո Ֆրասերը` 14.066 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում