Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել. Միքայել Մինասյան
24/04/2021 20:37
Նմանատիպ
Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահեց խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով «ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ԱՄՆ երկրորդ նախագահը՝ Ռեյգանից հետո: Հույս ունեմ, որ ԱՄՆ Սենատն ու Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտան և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել, որ այս տարածաշրջանին սա պետք չէ: Հայաստանի իշխանության 3 ամսվա աշխատանքը ջուրն ընկավ:
Կեցցե՜ Հայ դատի գրասենյակը, որ տարիներով զբաղվել է այս խնդրով,
կեցցե՜ ամերիկահայ կազմակերպությունները,
կեցցե՜ ամերիկահայ համայնքը,
կեցցե՜ ՀՅԴ-ն:
Աստված պահապան հայ ժողովրդին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում