Հայկական աշխարհը երկար սպասեց այն բառերին, որոնց, անշուշտ, արժանի էր ավելի քան մեկ դար. Կանդելակի

Հայկական աշխարհը երկար սպասեց այն բառերին, որոնց, անշուշտ, արժանի էր ավելի քան մեկ դար. Կանդելակի

«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Տելեգրամի իր ալիքում գրել է.

«Եկավ այն օրը, երբ ԱՄՆ-ն` Ջո Բայդենի դեմքով, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Ճանաչել են պարզ պատճառներով. ԱՄՆ-ում հայկական սփյուռքն ու արդարության վերականգնման օգտին լոբբին օրեցօր ուժեղանում էին։ Այո, դա պետք էր անել շատ ավելի վաղ։ Եվ չարժեր, իհարկե, որ Ռոնալդ Ռեյգանն իր խոսքերը հետ վերցներ 1981 թվականին, իսկ Բարաք Օբաման փախչեր «ցեղասպանություն» բառից՝ հակառակ իր քաղաքացիներին տրված նախընտրական խոստմանը։ Չեմ ուզում մտածել նաեւ այն մասին, որ ակնհայտ փաստի ճանաչումը Թուրքիայից վրեժխնդրություն է մեր ЗРК С-400 գնելու համար։ Այո, ԱՄՆ-ում արդարությունը հաճախ հաղթանակում է՝ ի շահ իր արտաքին քաղաքական խնդիրների։ Բայց, ով ինչով էլ առաջնորդվի, ողբերգության ճանաչումը տեղի ունեցավ։

Հայկական աշխարհը երկար սպասեց այն բառերին, որոնց, անշուշտ, արժանի էր ավելի քան մեկ դար», – գրել է Կանդելակին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում