Պեսկովը մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Պեսկովը մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Կրեմլը Վաշինգտոնի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է ԱՄՆ ներքին գործ: Այս մասին այսօր, Tass-ի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սա ներքին [ԱՄՆ] հարց է», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի որոշումը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբի իրադարձությունները որակեց «Հայոց ցեղասպանություն»:

Որպես պետության ղեկավար՝ Բայդենի նախորդները խուսափում էին օգտագործել այդ տերմինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում