Հռոմի պապը բժշկական սարքավորումներով համալրված շտապ օգնության մեքենա է նվիրել Հայաստանին

Հռոմի պապը բժշկական սարքավորումներով համալրված շտապ օգնության մեքենա է նվիրել Հայաստանին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Քովիդ 19-ի դեմ պայքարի համար բժշկական սարքավորումներով համալրված շտապ օգնության մեքենա է նվիրել Հայաստանին։

Ինչպես հայտնում է Vatican News-ը, Քանաքեռի հայ-կաթողիկե Առաջնորդարանի բակում տեղի է ունեցել օրհնութեան կարգ, օրհնվել եւ գործածության է հանձնվել շտապ օգնության գերարդիական նոր մեքենան, որը օգտակար կլինի եւ կծառայի շրջանի բոլոր կարիքավորներին։

Նշվում է, որ պապի ներկայացուցիչ Խոսե արքեպիսկոպոս Բետենկուրը փոխանցել է սրբազան հոր մտահոգությունն ու հոգածությունը: Ֆրանցիսկոս պապի նվերը հանձնվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» կաթոլիկ հիվանդանոցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում