Եգիպտոսն անորոշ ժամանակով փակում Է Գազայի հատվածի հետ սահմանը

Եգիպտոսի իշխանություններն անորոշ ժամանակով փակում են Գազայի հատվածի հետ սահմանի միակ անցակետը՝ «Ռաֆահ»-ը: Այդ մասին հաղորդել Է Reuters-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:

Ավելի վաղ Եգիպտոսի իշխանությունները «Ռաֆահ»-ի փակումը բացատրում Էին անվտանգության նկատառումնով՝ վկայակոչելով ռազմական օբյեկտների վրա իսլամիստ զինյալների հաճախացած հարձակումները, որոնք կարող են աջակցություն ստանալ Գազայի հատվածից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում