«Վաննայում նկարահանվելիս ինձ վատ էի զգում»․ Դիանա Տոռեսը՝ բաց տեսարանի և քննադատությունների մասին. Tert.am Life

«Վաննայում նկարահանվելիս ինձ վատ էի զգում»․ Դիանա Տոռեսը՝ բաց տեսարանի և քննադատությունների մասին. Tert.am Life

«Կինստագրամ» սիթքոմից հայտնի դերասանուհի Դիանա Տոռեսը հանդես կգա նաև որպես երգչուհի։ Օրերս նա նկարահանել է իր առաջին տեսահոլովակը, որի պրեմիերան կլինի ապրիլի 30-ին՝ Դիանայի ծննդյան օրը։ Տեսահոլովակի առաջին մանրամասնեը նա պատմել է Tert.am Life-ին և լուսանկարներ տրամադրել նկարահանումների ընթացքից։

Դիանայի խոսքով՝ տեսահոլովակ ունենալն իր մանկության երազանքն էր։ «Դեռ փոքրուց ունեցել եմ երգչուհիների իմ իդելաները, ականջակալներով լսել եմ նրանց երգերը, ապրել իմ աշխարհում։ Սիրում էի Ավրիլ Լավինին, Ռիհաննային, Նիկոլ Շերզինգերին և Սելենա Գոմեսին»,- պատմեց նա։

Ըստ դերասանուհու՝ երաժշտական կրթություն ունի, տարիներ առաջ սովորել է Հայաստանի երգի պետական թատրոնում։ «Այդ ժամանակ դպրոցական էի։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Բժշկական համալսարանի ստոմատոլոգիական բաժին, զուգահեռ շարունակում էի հաճախել Երգի թատրոն, պարզապես տանը դեմ էին, որ երգեի, առանց նրանց ասելու էի ընդունվել թատրոն։ Հորաքույրս ուզում էր, որպեսզի բժշկուհի դառնամ, հայրս՝ մանկավարժ։ Նա այդ ժամանակ դեռ չէր մահացել, կարծում էր, որ շոու բիզնեսը մի փոքր այլ ասպարեզ է, ասում էր՝ իմ աղջիկը չպետք է երգչուհի լինի։ Ես էլ ասում էի՝ պարտադիր չէ, որ երգչուհին վատը լինի, բարոյական չլինի։ Հայրս մտածում էր, որ կարող են ինձ նեղացնել, բայց երբ տեսնում էր՝ շատ եմ սիրում երգել, այլևս ոչինչ չէր ասում։ Չդարձա բժիշկ, մանկավարժ, կատարվեցին իմ երազանքները»,- ասաց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում