AM | RU
USD
EUR
RUB

Ղարաբաղյան հարցի շուրջ ինչ-որ բան է նախապատրաստվում. Տարասով. 168.am

 

Արևմուտքը և, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահ երկրների ղեկավարները Հարավային Կովկասում ստեղծված հետպատերազմյան ստատուս-քվոն փոխելուն ուղղված կոնկրետ գործողությունների են դիմում:

Օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ իր նախընտրական խոստմանը հավատարիմ, ճանաչեց Ցեղասպանությունը, լարվածության նոր ուղղություն բացելով Թուրքիայի հետ հարաբերություններում:

Իսկ նախօրեին հեռախոսազրույց տեղի ունեցավ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնի ու Վլադիմիր Պուտինի միջև, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ջանքերը ղարաբաղյան կարգավորման շուրջ: Ուշագրավ հանգամանքն այն է, որը տեղ է գտել Ֆրանսիայի նախագահի՝ Ելիսեյան պալատի հաղորդագրությունում, կողմերը խոստացել են «առաջիկա օրերին» ներկայացնել «կոնկրետ նախաձեռնություններ» Ղարաբաղյան կարգավորման հարցի ուղղությամբ:

Ըստ նույն աղբյուրների՝ զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ Մակրոնն «ընդգծել է գերիների ազատ արձակման, մարդասիրական օգնության և մշակութային ժառանգության պահպանման գործում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը»:

Կրեմլի տարածած հաղորդագրությունում նշված է նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մասին:

Ի դեպ, «Ազատություն» ռադիոկայականին տված հարցազրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասել է. «Կասկածից վեր է, որ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց պատերազմը կանգնեցնելու առումով, սակայն, թեև պատերազմը կանգնեցվել է կոնկրետ գործողությամբ, մենք տեսնում ենք, որ առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները։ Այնպես որ, մի քանի հարցեր կան, որ դեռ մնում են օրակարգում ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների համար։ Եվ մենք մտադիր ենք այս հարցերին հետամուտ լինել»։

168.am-ի հետ զրույցում ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Մակրոնը բարձրացնում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների ակտիվացման հարցը, հայտարարում է, որ պատրաստ է աշխատել, սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանը համաձայն չէ առաջարկվող օրակարգին, քանի որ օրակարգում առաջարկվող հարցերի ցանկում է Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը, իսկ Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղի հարց գոյություն չունի ընդհանրապես: Մոսկվան, նրա խոսքով, չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, թեև կան եռակողմ հայտարարություններ Հայաստանի և Ադրբեջանի հետ:

«Ես գտնում եմ, որ մենք կաջակցենք Մինսկի խմբի աշխատանքին, այդ դեպքում Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները, այսպես թե այնպես, վերսկսվելու են և, կարծում եմ, հենց սրանից է խոսք եղել Պուտին-Մակրոն հեռախոսազրույցի ընթացքում, և, իհարկե, Մակրոնը հետաքրքրվում է, թե ինչպես են իրականացվում այդ համաձայնությունները, քանի որ նա ևս անուղղակիորեն կանգնած էր այս գործընթացի թիկունքում:

Ամերիկացիները ճանաչեցին Ցեղասպանությունն այն ժամանակ, երբ հայերին ամենաքիչն էր դա հարկավոր: Դա պետք էր անել, օրինակ, 2015 թվականին, երբ հարյուրամյակն էր, արվել է հայտարարություն, որն իրավական ուժ չունի, քանի որ որևէ ստորագրություն չկա: Ամերիկացիները պատերազմի հետևանքները լեգիտիմ չեն համարում և ցանկանում են գործողությունները վերսկսել Մինսկի խմբի միջոցով: Ցեղասպանության ճանաչումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Երևանի և Անկարայի միջև սկսվել էին չբարձրաձայնվող կոնտակտներ: Թեև Էրդողանը հայտարարեց, որ պատրաստ է շարունակել երկխոսությունը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ թուրքերն այնքան հպարտ են, որ միանգամից չեն գնա, այլ դադար կտան, ինչը նշանակում է, որ Ղարաբաղյան կարգավորումը կկանգնի և ժամանակավորապես կդադարի:

Այսինքն՝ մի կողմից՝ ֆրանսիացիներն են փորձում հասնել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի ակտիվացման, մյուս կողմից՝ ամերիկացիները, որոնք աշխատում են, ըստ էության, ստացվում է, որ իրավիճակի վատթարացման օգտին, և շատ հնարավոր է, որ Վաշինգտոնի ու Փարիզի միջև երկխոսություն է ընթանում ԵԱՀԿ ՄԽ-ում իրենց քայլերի համաձայնեցման շուրջ»,- ասաց Տարասովը:

Ըստ նրա, ակնհայտ է, որ ՄԽ օրակարգը ներառելու է հումանիտար հարցեր, գերիների փոխանակում, սահմանների հարց, որն ընդունելի օրակարգ է բոլոր կողմերի համար, իսկ եթե հարցերի շարքում լինի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ապա կարևոր կլինի այստեղ Ռուսաստանի արձագանքը:

«Դեռ հասկանալի չէ, թե ինչպես կառարկայանա այս ցանկությունը, բայց այն, որ Մակրոնի հետ Մոսկվան աշխատում է, նշանակում է, որ ինչ-որ բան է պատրաստվում: Վերադառնալով Բայդենին՝ նշեմ, որ Բայդենի ճանաչման պատճառներից մեկն էլ Ղարաբաղյան հարցն է, դրանով նրանք նաև բարդացրին Անկարայի ու Երևանի միջև երկխոսությունը: Թվում է, որ Փաշինյանի օգտին է խաղացել Վաշինգտոնը, թեև կարող է հետո այլ բան ստացվել: Ամեն դեպքում, վստահաբար, Թուրքիայի և Հայաստանի մերձեցման հարցում պաուզա կառաջանա: Ադրբեջանն էլ գուցե ցանկանա համերաշխություն հայտնել Թուրքիային, այստեղ ամեն ինչ փոխկապակցված է»,- նշեց ռուս վերլուծաբանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս
Մայիսի 25-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ադրբեջանի հետ սպասվող պայմանագիրը կատաստրոֆիկ է լինելու, շատ նման Ալեքսանդրապոլի պայմանագրին․ Սուրեն Սարգսյան․ Tert.am Երևանում՝ շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի. նա բարձրությունից ընկել է երկաթե ամրանների վրա Առավոտյան ժամը 8-ին սկսվում են անհնազանդության ակցիաները. պետք է պարալիզացնել քաղաքը. Սաղաթելյան Հունգարիայում հայտարարվել է արտակարգ դրություն Քաղաքացին պատշգամբից ողջունում է Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթ անողներին․ տեսանյութ «Նիկո՛լ, դավաճա՛ն»․ Դիմադրության շարժման երթն անցավ Կառավարության շենքի մոտով․ տեսանյութ Արարատ Միրզոյանը սովորական խամաճիկ է, ով իրականացնում է Փաշինյանի բոլոր հրահանգները․ Աննա Գրիգորյան «Դիմադրության» շարժման երթը․ նկարներ Բաքուն ու Անկարան շտապում են. երբ կկորցնեն Հայաստանի իրենց «գործընկերոջը», չեն ավարտի ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են միջպետական սահմանին Անհնազանդության ակցիա՝ մետրոյում․ Գնացքներին ու պատերին փակցրեցին Արցախի դրոշներ․ տեսանյութ ՀՀ-ն պարտավոր է առաջնորդվել Արցախի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ Միքայել Բադալյանի գործը հետապնդում է մեկ նպատակ՝ մեկուսացնել պայքարող յուրաքանչյուր հայի․ Վանեցյան ՈւՂԻՂ․ Դիմադրության շարժման երթն ու հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Բլոգեր Միքայել Բադալյանը կալանավորվել է Միջադեպեր հրահրելու գործում ուղիղ առնչություն ունի ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետը․ Աբրահամյան Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը փոխելու միջնորդությունը Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում տպավորություններն է կիսել Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ Ութ անձ ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու կասկածանքով․ տեսանյութ Երևանում 37-ամյա տղամարդը կտրել է ձեռքերի երակներն ու պարանոցը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ իշխանությունը Ալիևի հռչակած «Զանգեզուրի միջանցքը» «Հայկական խաչմերուկ» է կոչում՝ փորձելով խաբել ժողովրդին Մեզ վախկոտ ու դավաճան դիպլոմատներ պետք չեն, շուտով Նիկոլի հետ կլքեն այս շենքը. Տիգրան Քոչարյան 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 20-ամյա կնոջը Կարմիր բերետավորները բիրտ ուժ են կիրառում ԱԳՆ շենքի մոտ գտնվող ցուցարարների նկատմամբ ԱԳՆ փոխնախարարը հրաժարվեց ասել, որ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի «նահանջ» հրամանի հետևանքով 5 անձ գերեվարվել է, 12-ը՝ զոհվել, 24-ը՝ անհետ կորել 5 րոպե ունեք, կողմնորոշվե՛ք․ ընդդիմադիրները ժամանակ տվեցին ԱԳՆ դուռը բացելու համար Նիկոլի ու Ալիևի ցանկացած պայմանավորվածություն, իմացեք, որ առ ոչինչ է․ Իշխան Սաղաթելյան Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահեք, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է․ Վանեցյան ՔԿ-ի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ․ Բաբայան Սրանք հային չեն ծառայում. ընդդիմությունը ճեղքեց ոստիկանական շղթան՝ փակելով ԱԳՆ մուտքերը ՈւՂԻՂ. Ընդվզման ակցիա Երևանում ՈւՂԻՂ․ Ընդդիմության անհնազանդության ակցիան Առավոտից խուզարկություններ են ընթանում ՀՀԿ-ականների տներում Այս պահին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ՀՅԴ անդամների բնակարաններում․ Սաղաթելյան Մայիսի 24-ին Երևանի և 8 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Այլևս ակնհայտ է, որ Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով․ Սենոր Հասրաթյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan