Իսրայելը Ադրբեջանի տարածքում հետախուզական սարքավորումներ է տեղակայել

Իսրայելն Ադրբեջանի տարածքում հարյուրավոր հեկտար հողամասեր է վարձակալել, որտեղ հետախուզական սարքավորումներ է տեղակայել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը:

Անդրադառնալով Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններին’ իրանական գործակալությունը նշում է, որ Բաքվում Իսրայելի դեսպանն Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում երկկողմանի համագործակցության համար:

«Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ համագործակցությունը 15-ամյա պատմություն ունի, սակայն այնպիսի կարեւոր ոլորտում, ինչպիսին հացահատիկի արտադրությունն է Ադրբեջանում, մինչ այժմ չի հասել ներքին պահանջարկը բավարարելու մակարդակին»,- հաղորդում է Fars-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում