Yerevan
16
+27°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

«Զանգեզուրի միջանցք» հասկացությունը կեղծիք է. Ահմադ Քազեմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Զանգեզուրի միջանցք» հասկացությունը կեղծիք է. Ահմադ Քազեմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանի նախագահի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հայտարարությունն այս օրերին ակտիվ քննարկվում է իրանական լրատվամիջոցներում: Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին «Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է՝ պատմության մեջ այսպես կոչված «Զանգեզուրի միջանք» կոչվող հասկացություն գոյություն չի ունեցել, և դա Բաքվի նոր պատմական կեղծիքն է ու որևէ իրավական հիմք չունի: Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը:

Փորձագետն ընդգծել է՝ Ալիևի խոսքերը ցույց են տալիս, որ Բաքվի նպատակը հաղորդակցության ուղիների բացումը, Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը և Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ:

Քազեմին հավելել է՝ Ադրբեջանը փորձում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը չեզոքացնել և մեկուսացնել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից, նաև զսպել Չինաստանն ու Ռուսաստանը և հարվածել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին:

Իրանական մեկ այլ՝ «Մեհր» գործակալության կայքում հրապարակված հոդվածում էլ ընդգծվել է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները հակասում են Իրանի շահերին, և Թեհրանը պետք է պաշտոնապես դատապարտի նման հայտարարությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում