Lավագույնը ո’չ Ռոնալդուն է, ո’չ էլ Մեսսին. Լուչեսկու
28/04/2021 15:42
Նմանատիպ
Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարին համարում է այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
«Լավագույնը ո’չ Ռոնալդուն է, ո’չ էլ Մեսսին: Ամենաուժեղը հիմա Նեյմարն է: Երբ նա լավ մարզավիճակում է և առողջ, նա նույնիսկ ավելի ուժեղ է, քան Մբապեն: Նեյմարը նման է Ռոնալդուին: Նա լավագույնն է, երբ մտածում է միայն ֆուտբոլի մասին»,- Լուչեսկուին մեջբերում է Tuttosport-ը:
Այս մրցաշրջանում 29-ամյա Նեյմարը բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի ամառ:
Աղբյուր ArmSport.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում