Վրաստանը եւ Իսրայելը համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցելու մասին

Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին բանակցություններ Է վարել Իսրայելի հասարակական անվտանգության նախարար Իցհակ Ահարոնովիչի հետ: Ինչպես օգոստոսի 15-ին հաղորդել Է Վրաստանի ՆԳ նախարարությունը, կողմերը քննարկել են համագործակցության զարգացման հարցերը:

Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն Է ստորագրվել հանրային անվտանգության ոլորտում եւ հանցագործությունների դեմ մղվող պայքարում համագործակցելու մասին

Հետևեք մեզ նաև Telegram-ում