COVID-19-ի դեմ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

COVID-19-ի դեմ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 29-ին տեղի ունեցած կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ մատնանշելով առողջապահության նախարար Անահիտ Ավենեսյանին և փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որոնք պատվաստվել են բրիտանա-շվեդական «AstraZeneca» պատվաստանյութով ու նրանց ոչինչ չի պատահել:

Թե ինչ կողմնակի ազդեցություն կարող է ունենալ որևէ պատվաստանյութը՝ ոչ ոք չի կարող վստահաբար պնդել, ուր մնաց թե 2 օր հետո պարզել դրա արդյունավետությունը: Ինչ վերաբերում է «AstraZeneca»-ին՝ Շվեդիան, Լատիվիան, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Իսպանիան, Կիպրոսը, Պորտոգալիան, Սլովենիան, Ինդոնեզիան, Իռլանդիան, Բուլղարիան և մի շարք այլ երկրներ սահմանափակումներ էին մտցրել դրա կիրառման հարցում, որոշներն անգամ կասեցրել են դրա կիրառումը, իսկ Հայաստանի իշխանությունները հակառակն են քարոզում:

Tert.am-ը շրջել է Երևանի փողոցներում և փորձել պարզել քաղաքացիների կարծիքը, թե ինչ մոտեցում ունեն պատվաստանյութերի և պատվաստվելու հարցում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում