Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի բացման համերգը կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի բացման համերգը կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը

Մայիսի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի բացման համերգը։ Ծրագրում կհնչեն Ղազարոս Սարյանի Պասակալիան սիմֆոնիկ նվագախմբի համար‚ Առնո Բաբաջանյանի Ջութակի կոնցերտը (մենակատար՝ Հայկ Կազազյան‚ ջութակ) և Ջիվան Տեր-Թադևոսյանի Թիվ 1 սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը։

Մայիսի 4-22-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը։ Երկար տարիների պատմություն ունեցող հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների և ներկայիս ձեռքբերումների պահպանությանն ուղղված այս ծրագրի կազմակերպիչը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է: Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Փառատոնը նաև հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման համար:

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում