Հայտնի է կորոնավիրուսի 5 գլխավոր հետևանքները

Հայտնի է կորոնավիրուսի 5 գլխավոր հետևանքները

Կորոնավիրուսի հետևանքները վարակված անձանց մոտ անհատական ​​են: Այնուամենայնիվ, կան այնպիսիները, որոնք հայտնաբերվում են յուրաքանչյուր տասներորդ պացիենտի մոտ: Բժիշկները «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ներկայացրել են կորոնավիրուսի 5 ամենատարածված հետևանքները:

Առաջին տեղում կարդիոմիոպաթիան է: Սրտանոթային համակարգի վրա վիրուսի ազդեցության ֆոնին պացիենտները բախվում են սրտի ռիթմի խանգարումների և սրտամկանի բորբոքման հետ:

Երկրորդ տեղում է երիկամների դիսֆունկցիան: Այս օրգանում «հետկորոնավիրուսային սինդրոմը» կարող է ընթանալ անդառնալի հիմքի վրա, այսինքն՝ երիկամների աշխատանքի խախտումները չեն արձագանքում բուժմանը:

Բացի այդ, կորոնավիրուսը բարդություններ է առաջացնում տեսողության օրգանների վրա: Ակնաբուժական ամենատարածված խնդիրներն են՝ կոնյուկտիվիտի զարգացումը, բորբոքումը, աչքի անոթների թրոմբոզը և ցանցաթաղանթի փոփոխությունները: Խախտումները կարող են արտահայտվել ինչպես հիվանդության ակտիվ փուլում, այնպես էլ ապաքինվելուց մեկուկես ամսվա ընթացքում:

Կորոնավիրուսից հետո ամենատարածված բարդություններից մեկը հոտի կորուստն է: Հոտի կարողությունը լիովին վերականգնելու համար տևում է մեկ շաբաթից մի քանի ամիս: Բացի այդ, վարակված որոշ մարդկանց մոտ աղեստամոքսային տրակտի խանգարումներ են առաջանում՝ դիսբիոզ, լուծ, կոլիտ: Բժիշկները դա կապում են ոչ միայն վիրուսի, այլ նաև հակավիրուսային դեղամիջոցների օգտագործման հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում