AM | RU
USD
EUR
RUB

Ռեկտորները հանդես են եկել կոշտ հայտարարությամբ՝ ընդդեմ կառավարության

 

Ինչպես հայտնի է, ուրբաթ օրը տեղի էր ունեցել ռեկտորների խորհրդի նիստը: Մենք տեղեկացրել էինք, որ այն բավականին թեժ է անցել, ու շատ կոպիտ հայտարարություններ են հնչել հանդիպման ժամանակ: Նրանք նաեւ ասել էին՝ հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ: Քիչ առաջ ArmLur.am-ը ստացավ ռեկտորների հայտարարության տեքստը, որում մասնակվորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդը 2021 թ.-ի ապրիլի 30-ին կայացած նիստում քննարկեց 2021 թ.-ի ապրիլի 28-ին ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող տասներկու պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին, և որոշեց հետևյալը.

ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը.

- հայտնում է իր սկզբունքային անհամաձայնությունը ՀՀ կառավարության որոշման նախագծին՝ այն համարելով անընդունելի թե՛ բուն էության ու բովանդակության, թե՛ իրավական կարգավորման առարկայի և նախապատրաստման ընթացակարգի տեսանկյուններից,

- դիմում է ՀՀ կառավարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ որոշման նախագծի քննարկումից ու ընդունումից և դրանով իսկ չխախտել բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքը և չառաջացնել հակասություններ ՀՀ սահմանադրաիրավական կարգավորումներում։

ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը ստորև ներկայացնում է իր նկատառումները Նախագծի վերաբերյալ․

1. Նախագծով առաջարկվող փոփոխություններն անընդունելի են, քանի որ անմիջականորեն ուղղված են բուհերի ինքնակառավարման հիմնարար իրավունքի դեմ և ըստ էության համալսարաններին զրկում են իրենց իսկ վերաբերող կարևորագույն որոշումներն ընդունելու, անգամ դրանց վրա ներազդելու իրավունքից։ Փոխարենը՝ կառավարությանը ընձեռում են բուհերին վերահսկելու և կառավարելու անսահմանափակ հնարավորություն, որի արդյունքում համալսարանները փաստացի հայտնվելու են օրվա իշխանությունների անմիջական ազդեցության ներքո՝ դառնալով քաղաքական նկրտումների իրականացման հարթակ։

Նախագծով նախատեսվում է փոխել համալսարանների կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմի գործող համամասնությունը և հիմնադրի (ՀՀ կառավարության), լիազոր մարմնի (ՀՀ ԿԳՄՍ նախարարության), համալսարանի դասախոսների և ուսանողների հավասարաչափ (25%+25%+25%+25%) ներկայացվածության սկզբունքի փոխարեն ընդունել «65% (հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ) + 35% (համալսարանի դասախոսներ և ուսանողներ)» բանաձևը։ Այդ դեպքում համալսարանների հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 13-ը նշանակվում են ՀՀ վարչապետի և ԿԳՄՍ նախարարության կողմից, ընդ որում 11-ը՝ պետական պաշտոնյաներից, միայն 2-ը՝ կրթության, գիտության, մշակույթի ու տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներից, և ընդամենը 7-ն են ընտրվում ուսանողներից և դասախոսական կազմից՝ համապատասխանաբար 5 և 2 համամասնությամբ։

Այսինքն, առանց բուհի ներկայացուցիչների, անգամ առանց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից խորհրդի 2 անդամների առաջադրման, ՀՀ վարչապետի կողմից անդամների նշանակումն արդեն իսկ բավարար կլինի հոգաբարձուների խորհուրդը ձևավորված համարելու, նրա գործունեությունն օրինական ճանաչելու և բուհի ներկայացուցիչների բացակայության պայմաններում համալսարանի վերաբերյալ ցանկացած որոշում ընդունելու համար։

2. Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սկզբունքին, ըստ որի «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը», և առաջարկում է կարգավորում, որը ոչ միայն հակաիրավական է, այլև դեմ է բուհական ժողովրդավարության և ինքնավարության միջազգայնորեն ընդունված չափանիշներին, որոնց պահպանման պարտականությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը։

3․ Խիստ տարակուսանք է առաջացնում այն, որ համալսարանի «պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 10 տոկոսը» կամ ընդամենը 2 անդամ։ Հոգաբարձուների խորհրդում դասախոսների նման նվազ ներկայացվածությունը ձևական է դարձնում նրանց մասնակցությունը բուհերի կառավարմանը, անտեսում է դասախոսների կարևոր դերը ոչ միայն համալսարաններում, այլև ողջ հասարակության մեջ։

Գտնում ենք, որ կառավարման խորհրդում բուհի դասախոսները պետք է կազմեն խորհրդի անդամների առնվազն 25%-ը։

4․ ՀՀ պետական բուհերի կառավարման հիմունքների, հոգաբարձուների խորհրդի ձևավորման, անդամակցության և կարգավիճակի սահմանման հետ կապված հարցերը օրենքի և ոչ թե ենթաօրենսդրական ակտի կարգավորման առարկա են։ Ըստ այդմ՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թ.-ի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսված է բուհի կառավարման խորհրդի ձևավորում 9 անդամից, որից միայն 4-ն են առաջադրվելու բուհի ներկայացուցիչներից։ Սակայն, ոչ միայն բուհական հանրությունը խիստ քննադատության ենթարկեց օրենքի դրույթները, այլև Հանրապետության նախագահն օրենքը չստորագրեց և 2021 թ.-ի ապրիլի 22-ին դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի սահմանադրականության հարցը՝ անգամ բուհի կառավարման խորհրդի «56% (հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ) + 44% (համալսարանի դասախոսներ և ուսանողներ)» բանաձևի պարագայում։ Ուստի, խնդրո առարկայի վերաբերյալ որևէ իրավական ակտի քննարկումն ու ընդունումն անհիմն է ու ժամանակավրեպ՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից նշված օրենքի սահմանադրականության մասին վերջնական որոշման ընդունումը։

5․ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ վերջինիս անհրաժեշտությունը «պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին պատշաճ թափ, խորություն ու համակարգվածություն հաղոդելու նպատակայնությամբ»։ Մինչդեռ, Նախագիծը վերաբերում է բացառապես բուհերի կառավարման խորհուրդների կազմի համամասնությունը փոխելուն։ Փաստորեն Նախագիծը մշակողների համար ՀՀ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները կայանում են միայն բուհերի կառավարման խորհուրդների կազմերի փոփոխության մեջ, իսկ համակարգի բովանդակային, ֆինանսական, գործառութային և այլ բարեփոխումները, որակյալ բարձրագույն մասնագիտական կրթության ապահովման և մրցունակ մասնագետների պատրաստման հարցերը դուրս են նրանց մտահոգության շրջանակից։

6․ Հարկ է արձանագրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն Նախագիծը չի տրամադրել պետական համալսարաններին կամ քննարկել նրանց հետ, այլև չի տեղեկացրել բուհերին իրենց հիմնադիր փաստաթղթում՝ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Նշված հանգամանքը դեմ է գործընկերային հարաբերությունների սկզբունքներին, հարգալից վերաբերմունք չէ բուհերի նկատմամբ և ստեղծում է փոխադարձ անվստահության մթնոլորտ, ինչը չի նպաստում ընդհանուր նպատակների իրականացմանը»։

Լրահոս
Վերելակից՝ Սև լիճ․ Ալիև-Փաշինյան կապի գաղտնիքները. «168 ժամ» Սահմաններին տեղի ունեցածի պատճառը Արտակ Դավթյանի թերացումն է. «Ժողովուրդ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Անկախ պատգամավորների նոր նախագիծը. «Հրապարակ» Ինչու են քաղաքական ուժերի ղեկավարներին հրավիրում Մոսկվա. «Փաստ» Իշխանական պատգամավորներին, շատ մեղմ ասած, այդքան էլ «գրկաբաց» չեն ընդունում. «Փաստ» Թշնամին սահմանին մեծ թվով զորք ու զինատեսակներ է կուտակել. «Հրապարակ» ՊՆ. Ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել Կանադան իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ ՀԱՊԿ-ն խորհրդակցություններ կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ. ՀԱՊԿ մամուլի քարտուղար ԱՄՆ Պետդեպը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ է անվանել 12 ժամ գազ չի լինի. մանրամասներ Մակրոնը հայտարարել է Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին. Փաշինյան Ինչի՞ համար է Ալիևին պետք Նիկոլը․․․ Մի՛ ստեք, մարդիկ անզեն աչքով տեսնում են, որ ադրբեջանցիները քայլելով գալիս են․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ) Ինչպես է հնարավոր եղել, որ մենք կահավորված առաջնագիծ չենք ունեցել հատկապես նման կարևոր հատվածներում. Աննա Գրիգորյան Փաշինյանն ուժեղացված թիկնազորով հեռացավ ԱԺ-ից՝ չպատասխանելով հարցերի (տեսանյութ) Միլիարդներ են ծախսվել այդ բանակի վրա և այդ բանակը դատապարտված է անգործության․ Վազգեն Մանուկյան Ադրբեջանցիները հասել են Սյունիքի Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը. Hraparak.am Ադրբեջանցիներն անարգել խախտել են սահմանը Գեղարքունիքի մարզի ոչ թե մեկ, այլ երկու տեղում․ Վրթանեսյան Դիմել եմ ՌԴ նախագահին, որ Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին. Փաշինյան Հիմա Շորժայում կրկին լարված իրավիճակ է. Նաիրա Զոհրաբյան Ինչու՞ կարևոր գերատեսչությունները, որոնց շատ հարցեր ունենք, չեն մասնակցում հրատապ նիստին. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) Հայտնաբերվել է զինծառայողի դի Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԱԺ Հարցազրույց Ավստրիական զարգացման բանկի /OeEB/ գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թշնամի երկրի զինվորը 5-6 կմ ներխուժել է ՀՀ տարածք, նրանց հետ բանակցում են. լրջանալ է պետք. Մակինյան (տեսանյութ) ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Ծեծկռտուք ու հայհոյանքներ Սյունիքում. կամավորականները պահանջում են վերադարձնել զենքերը (տեսանյութ) «Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ ադրբեջանական ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ «Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ուղղակիորեն վերաբերում է ՌԴ անվտանգության հարցերին». Պուտին ՌԴ բանակի գեներալ Դվոռնիկովը Հայաստանում է Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ. (տեղորոշում). ՏԵՍԱՆՅՈՒԹ Էրդողանը հայտարարել է, որ պաղեստինցիներին աջակցում է նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանին, խոսել Հայաստանում տիրող ներկա իրավիճակից ԱԺ–ն այսօր արտահերթ նիստ կգումարի, օրակարգում հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության ղեկավարությունը գործուղվել է տարածաշրջան․ Ադրբեջանի ԱԳՆ Սյունիքում վտանգի տակ է խմելու ջրի հասանելիությունը սահմանային բնակիչներին. ՄԻՊ (տեսանյութ) Քանի ընտրող ունի Հայաստանը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan