Ջութակահար Ֆյոդոր Ռուդինը Երևանում կկատարի Վիվալդիի և Պիացոլայի երկերը
03/05/2021 21:48
Նմանատիպ
Հանրահայտ ջութակահար Ֆյոդոր Ռուդինը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի հետ հանդես կգա համերգային ծրագրով:
Երեկոն տեղի կունենա մայիսի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ծրագրում՝ Անտոնիո Վիվալդի․ «Տարվա եղանակներ» ջութակի, լարայինների և բասսո կոնտինուոյի համար, Կոնցերտ թիվ 1 մի մաժոր, երկ 8 RV 269 «Գարուն», Կոնցերտ թիվ 2 սոլ մինոր, երկ 8 RV 315 «Ամառ», Կոնցերտ թիվ 3 ֆա մաժոր, երկ 8 RV 293 «Աշուն»,
Կոնցերտ թիվ 4 ֆա մինոր, երկ 8 RV 297 «Ձմեռ»:
Այնուհետև ջութակահարը կհնչեցնի Աստոր Պիացոլայի «Բուենոս Այրեսի չորս եղանակները» ջութակի և լարային նվագախմբի համար: Փոխադրումը՝ Լեոնիդ Դեսյատնիկովի:
Աղբյուր՝ 168.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում