AM | RU
USD
EUR
RUB

«Կան ուժեր, որոնք պատերազմի ընթացքում փորձել են հարստանալ». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեք ամսվա ընթացքում մոտ 9 դատական ակտ ենք ունեցել, որոնք ընդհանրապես չեն արտացոլում իրականությունը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց զենքի մատակարարման չարաշահումների գործով մեղադրյալներ Դավիթ Գալստյանի և Արմեն Բաղդասարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: Զենքի մատակարարման չարաշահումների գործով Դ. Գալստյանից (Պատրոն Դավիթ) բացի, կալանավորված է նաև նրա ընկերության տնօրեն Արմեն Բաղդասարյանը՝ Դ. Գալստյանի հորեղբոր որդին:

Պաշտպանը նշեց, որ այս ամբողջ ընթացքում իրենց կողմից ներկայացված բոլոր բողոքները մերժվել են դատարանների կողմից. «Ի սկզբանե, երբ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, բոլորիս համար անհասկանալի էր այն: Բայց մենք խորհրդակցեցինք Դավիթ Գալստյանի հետ, թե ինչ մարտավարություն պետք է ընտրենք, որովհետև հասկացել էինք, որ ԱԱԾ-ի հրապարակած տեղեկությունը կա՛մ չճշտված է, կա՛մ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք, կա՛մ հատուկ ուղղորդված: Ամեն դեպքում, որոշեցինք գործը քաղաքական, Դավիթ Գալստյանին էլ՝ քաղաքական բանտարկյալ չդարձնել ու պայքարել իրավական ճանապարհով: Երեք ամիս այդ տրամաբանության մեջ ունեցանք գրեթե տասը դատական ակտ, տարբեր միջնորդություններ ներկայացրեցինք: Երեք ամսվա ընթացքում մեղադրանքը հերքող հնարավոր և անհնար ամեն ինչ հավաքեցինք ու ներկայացրեցինք նախաքննության մարմին ու դատարաններին: Ցավոք, մենք դատարաններում չկարողացանք հասնել արդարադատության: Իմ խորին համոզմամբ, պատճառը դատավորի անաչառ ու անկախ չլինելն է: Դատարանները պարզապես խուսափեցին օբյեկտիվ իրականությունն արտացոլել դատական ակտերում՝ հասկանալով, որ դրա արդյունքում հնարավոր է ենթարկվեն այնպիսի հետապնդումների, այնպիսի պարսավանքի, որը մենք տեսնում ենք հատկապես վերջին շրջանում: Ես չեմ բացառում, որ նույն ԱԱԾ-ի աշխատակիցները կարող է և գնացած լինեն դատավորների աշխատասենյակներ և սպառնացած լինեն իրենց: Պարզապես խնդիրն այն է, որ եթե դատավորը, ճնշումներին զոհ գնալով, վերցնում ու այդ որոշումները կայացնում է, ըստ էության, հանցակից է դառնում այս ամենին»:

Պաշտպանը հիշեցրեց ավելի վաղ Դ. Գալստյանի՝ ԱԱԾ հաղորդագրությունից հետո արված այն հայտարարությունը, որտեղ նա նշել էր շահագրգիռ կողմերի համար «պատերազմում մեղավորների ամենահարմար թեկնածուն» լինելու եզրահանգման մասին. «Այդ մտավախությունները մեզ մոտ գնալով ամրապնդվում են: Մենք կարծում ենք, որ այս ամբողջ գործընթացների հետևում կանգնած են մարդիկ, ուժեր, որոնք ինչ-որ եղանակով կարողանում են ազդել իրավապահ կամ դատական համակարգի վրա: Ենթադրում եմ, որ այդ մարդիկ նաև որոշակի իշխանական լիազորություններ ունեցող մարդիկ են»:

Պաշտպանը նշեց, որ Դավիթ Գալստյանն անգնահատելի ծառայություն է մատուցել այս պատերազմի ժամանակ. «Թեպետ Դավիթ Գալստյանը հրապարակային այդ մասին չի խոսում, բայց մենք պատրաստ ենք խոսել, ասել, թե ինչ է արել Դավիթ Գալստյանը պատերազմի ժամանակ՝ տոտալ շրջափակման պայմաններում, երբ ՀՀ-ում զենք տեղափոխելու խնդիր կար: Պատերազմի ընթացքում նաև որևէ գումար չի աշխատել, հնարավորության դեպքում բոլոր մատակարարումներն ինքնարժեքով է արել: Բացի այդ, ինքն անձամբ գումարներ է նվիրաբերել ու տարբեր խնդիրներ է լուծել: Մամուլում արդեն գրվել է նաև սեփական միջոցներով ինքնաթիռներ գնելու մասին, որոնք հետագայում շատ կարևոր հարցեր են լուծել: Սրանք փաստեր են, որոնք հիմնավորելու կարիք չկա: Այն մարդը, որն այսքան բան է կարողանում անել, խարդախ լինել չի կարող: Կան ուժեր, որոնք այս պատերազմի ընթացքում փորձել են փող աշխատել, և պարզապես հարստանալ պատերազմի ընթացքում:

Մենք մեր հետաքննությունն ենք սկսել, ուսումնասիրությունների մեջ ենք: Եղել են դեպքեր, երբ քառակի, եռակի, 8 անգամ ավելի գնով մատակարարումներ է առաջարկվել, բայց Դավիթ Գալստյանն 8 անգամ ավելի էժան գնով է մատակարարել:Հաշվի առնելով, որ Դ. Գալստյանն ավելի էժան գնով մատակարարելու հնարավորություններ ուներ, և իրենց փող աշխատելը չի ստացվել, մենք կարծում ենք, որ հենց այդ մարդիկ են կանգնած այս ամենի հետևում: Դ. Գալստյանն ի չիք դարձրեց իրենց երազանքները, և այսօր Դավիթ Գալստյանի՝ կալանքի տակ մնալու շահագրգիռ կողմերն իրենք են: Թշնամի պետության ղեկավարն է խոսում այն մասին, թե ինչ է արել Դ. Գալստյանը պատերազմի ժամանակ: Ալիևն ասում է, թե Դավիթ Գալստյանն ինչպես է պատերազմի ժամանակ, իր խոսքերով, տարբեր զարտուղի ճանապարհներով ՀՀ զենք տեղափոխել: Իհարկե, Ադրբեջանը դա ներկայացնում է այնպես, թե իբրև այդ ամենն ապօրինի կերպով է իրականացրել:

Ասում է՝ զենք է առել, բերել: Ես չեմ ուզում մեկնաբանել Ալիևի ասածները, հերքել կամ հաստատել որևէ բան, բայց փաստն այն է, որ այդ մարդը խոսում է այդ մասին: Հատկապես ԱԱԾ-ում շատ լավ են պատկերացնում, թե ինչի մասին է խոսել Ալիևը: Եվ այս պայմաններում Դավիթ Գալստյանի նկատմամբ նման վերաբերմունքը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում»:

Լրահոս
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում Գազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի կայունությանը. ԱՄՆ կոնգրեսական Հասկանալի էր, որ արդեն գարնանն ադրբեջանցիներն Օմարով գալու էին և զբաղեցնեին իրենց ցանկացած բնագիծը. Վարագյան Սյունիքում Մուրադովի մասնակցությամբ անցկացվող բանակցություններն ավարտվել են Նոր մանրամասներ են հայտնի դարձել գեներալ Սուլեյմանիի սպանությունից Մենք պատասխանելու ենք, մի քիչ համբերություն ունեցիր, մի քիչ՝ այ էսքան. Սերժ Սարգսյանը` լրագրողին (տեսանյութ) Փոխհրաձգություն՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին. կան զոհեր Բաքուն արձագանքել է Երևանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին «Սիրեք ու գնահատեք երջանկությունը. այն ծնվում է ընտանիքում»․ Սիլվա Հակոբյանի ընտանեկան լուսանկարը «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ Պաղեստինը դեմ է Թուրքիայի կողմից պաղեստինյան և ղարաբաղյան հարցերի միջև համեմատականներին ՄԻՊ-ը եղել է Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում Իսրայելի դրոշների պատճառով Զարիֆը չեղարկել է այցը Ավստրիա ՀՀ սահմանի իրավիճակն աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար․ ԱԽ քարտուղարը հանդիպել է տաջիկ գործընկերոջը Ադրբեջանն օդ է բարձրացրել իր Բայրաքթարներն ու մյուս ԱԹՍ-ները. Իրականացվում են ուսումնական թռիչքներ Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով փլուզվել է բարձրահարկ շենք. РИА Новости Այսօրվանից 141 օրով կանգնեցվում է ատոմակայանը. փորձագետ Ադրբեջանը ՀՀ-ում կիրառում է այն ռազմավարությունը, որը Թուրքիան կիրառել էր Սիրիայում. թուրքագետը՝ Սյունիքի դեպքերի մասին Ո՞րն է լինելու ՀՀ սահմանից Ադրբեջանին դուրս հանելու և ելման դիրքեր վերադարձնելու գինը. Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է, որ ՀՀ Զինված ուժերը երկրի սահմանները չեն ցանկանում պաշտպանել. Էդիկ Բաղդասարյան «Հայաստան» դաշինքի հետ մեր նպատակները նույնն են, պարզապես ժողովրդին այլընտրանք ենք առաջարկել. Դավիթ Հարությունյան Այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ. Սերժ Սարգսյան Բոլորիս սխալների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ. Արթուր Վանեցյան Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Սյունիք Ներկայացվել է «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագիրը «Ասեմ ուղիղ». Սերժ Սարգսյանն նշել է՝ ինչու է դաշինք կազմում Վանեցյանի հետ Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին. Սերժ Սարգսյան ՀՀ-ն հուսով է, որ Ադրբեջանը կանսա ՀՀ տարածքից զինուժը դուրս բերելու միջազգային կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման Մենք խաղաղ էինք մեր լեռների պես. Ֆրանսիայի դեսպանի գրառումը Մուրադովն այսօր կմասնակցի Խնձորեսկում ադրբեջանցի գրոհայինների հետ բանակցություններին ՀՀ ԱԳՆ արձագանքը ԱՄՆ Պետդեպի օգտագործած եզրույթների վերաբերյալ․ Tert.am Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո կան բերման ենթարկվածներ ԼՂ-ում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ Վերելակից՝ Սև լիճ․ Ալիև-Փաշինյան կապի գաղտնիքները. «168 ժամ» Սահմաններին տեղի ունեցածի պատճառը Արտակ Դավթյանի թերացումն է. «Ժողովուրդ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Անկախ պատգամավորների նոր նախագիծը. «Հրապարակ» Ինչու են քաղաքական ուժերի ղեկավարներին հրավիրում Մոսկվա. «Փաստ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan