Կինը միանգամից ինը երեխա է ծննդաբերել

Կինը միանգամից ինը երեխա է ծննդաբերել

Մալիում կինը միանգամից ծննդաբերել է ինը երեխա։ Այս մասին հայտնում է այդ երկրի առողջապահության նախարարությունը։ Այն համարվում է յուրատեսակ ռեկորդ։ Երկշաբաթյա հոսպիտալացումից հետո կինը տեղափոխվել է մարոկկոյական հիվանդանոց՝ Մալիի նախագահի հովանավորությամբ, որտեղ էլ ծննդաբերել է ինը երեխաներին։

Ծննդաբերությունը տեղի է ունեցել կեսարյան վիրահատությամբ։ Հայտնի է, որ նորաթուխ մայրիկը քսանհինգ տարեկան է։ Մի քանի շաբաթից նա եւ իր երեխաները կվերադառնան Մալի։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում