Թուրքիան եւ Եգիպտոսը հետ են կանչել դեսպաններին

Եգիպտսում օգոստոսի 14-15-ին տեղի ունեցած խռովությունից հետո, որի ժամանակ պաշտոնից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախումներում հարյուրավոր մարդիկ են զոհվել, խորհրդատվությունների համար Թուրքիան հետ էր կանչել Կահիրեում իր դեսպանին: Ի պատասխան Անկարայի այդ քայլին, Եգիպտոսն էլ Թուրքիայից հետո կանչել է իր դեսպանին:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ Արեւմուտքին մեղադրել էր Եգիտոսում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու մեջ, եւ կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտակարգ նիստ գումարել: Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Էրդողանի այդ հայտարարությունը եւ այն բնութագրել որպես երկրի ներքին գործերին միջամտություն:

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին զինվորականների կողմից պաշտոնանկ է արվել 2013 թ-ի հուլիսի 3-ին: Թուրքիայի իսլամիստական իշխանությունները, որոնք լավ հարաբերությունների մեջ էին իսլամիստ Մուրսիի հետ, դատապարտել են Եգիպտոսում կատարված իշխանափոխությունը եւ որակել որպես ռազմական հեղաշրջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում