Մարդու իրավունքները գերակա են ադրբեջանական նավթի նկատմամբ. Մորնինգսթար

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը եւ նրա կինը’ Ֆեյթ Մորնինգսթարը Մասաչուսեթս նահանգում հանդես են եկել «Ադրբեջանն ու Ամերիկան. դեսպանի հայացքը» թեմայով զեկույցով: Միջոցառումը կազմակերպել են Սիփփիքան պատմագիտական հանրությունը եւ Էլիզաբեթ Թեյլոր գրադարանը: Զեկույցում Մորնինգսթարն անդրադարձել է Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին վերաբերող հարցերին:

Նշելով, որ Ադրբեջանը ռազմավարական առումով եւ աշխարհագրորեն կարեւոր երկիր է տարածաշրջանում, Մորնինգսթարն ասել է. «Մարդիկ ասում են, թե մեզ հիմնականում հետաքրքրում է Ադրբեջանի էներգետիկական ռեսուրսները: Դա ճիշտ չէ: Աշխարհաքաղաքականության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված հարցերն ավելի կարեւոր են»:

Դեսպան Մորնինգսթարից հետո ելույթ է ունեցել Ֆեյթ Մորնինգսթարը: Նա պատմել է Ադրբեջանում կանանց իրավունքների հետ կապված իրավիճակի եւ իր նախաձեռնությունների մասին:

Ելույթներից հետո զեկուցողները պատասխանել են միջոցառման մասնակիցների հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում